Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

«Հանրային դաշինք». միահեծան իշխանությունը բացառելու նախաձեռնություն

«Հանրային դաշինք». միահեծան իշխանությունը բացառելու նախաձեռնություն
23.01.2026 | 20:28

Մենք՝ «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներս, համախմբվել ենք Հայաստանի քաղաքական համակարգի խորքային ճգնաժամն արձանագրելու և դրա պատճառների շուրջ հանրային խոսք ձևավորելու նպատակով։

Մեր համոզմամբ՝ երկրի հիմնական խնդիրը ոչ թե կոնկրետ անձերն են, այլ միահեծան իշխանության ինստիտուցիոնալ մոդելը, որն ամրապնդվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։

Այս համակարգը վերարտադրում է իշխանության գերկենտրոնացում, ճյուղերի ձևական տարանջատում, անկախ մարմինների քաղաքական կախվածություն և վերահսկողության մեխանիզմների թուլացում։

«Հանրային դաշինքը» քաղաքացիական հարթակ է, որն իր անելիքները կենտրոնացնում է երկու ուղղությամբ՝

քաղաքական ուժերից ստանալ հստակ դիրքորոշում՝ երկրի ներսում միահեծան իշխանությունը բացառող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ,

հասարակության քաղաքական գիտակցությունը բարձրացնել, մատնանշելով, որ Հայաստանի հիմնական մարտահրավերը ոչ թե կոնկրետ անձերն են կամ առանձին ճամբարները, այլ ինստիտուցիոնալ միահեծան իշխանական համակարգը։

Դաշինքն իր դերակատարությունը տեսնում է նաև որպես կամուրջ հանրության և ընտրական գործընթացների միջև՝ հատկապես 2026 թվականի ընտրությունների համատեքստում, նպաստելով քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը և ժողովրդավարական փոփոխությունների հանրային պահանջի ձևավորմանը։

Նախաձեռնող խումբ՝

Հայկ Դորունց

Նարեկ Պարոնյան

Վարդան Հարությունյան

Հայկ Բաղդասարյան

Հովհաննես Իշխանյան

Նախաձեռնությանը համախոհ են՝

Վիկտոր Մնացականյան - «Հաղթանակ» կուսակցություն

Դավիթ Կարապետյան - միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան

Սեմյոն Բաբայան - «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ

Նաիրի Սարգսյան -«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար

Սուրեն Սուրենյանց - «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ

Կարինե Սահակյան -լրագրող հաղորդավար

Արշակ Զաքարյան - ռեժիսոր, հասարակական գործիչ

Նաիրի Հոխիկյան -«Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ» տնօրեն

Հայկ Մանասյան - «Հիմնադիր զավակներ» նախաձեռնության համահիմնադիր

Դիտվել է՝ 89

Մեկնաբանություններ